ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Որևէ մեկը չի վերանայելու տարիներով մշակված հաղորդակցությունների լոգիստիկան

Որևէ մեկը չի վերանայելու տարիներով մշակված հաղորդակցությունների լոգիստիկան
20.11.2024 | 21:38

«Միջին միջանցքն» էլ է շրջանցելու Հայաստանը:

Ավելի շուտ՝ արդեն շրջանցում է:

Այսօր արդեն Կենտրոնական Ասիայի երկրները, մասնավորապես, Ղազախստանն ու Ուզբեկստանը համագործակցություն են զարգացնում միջանցքի առանցքային շահառու հանդիսացող Չինաստանի հետ՝ եվրասիական այս կարևոր ենթակառուցվածքի զարգացման շուրջ:

Իր հերթին, Չինաստանը 2022 թ.-ից ի վեր ռազմավարական երկխոսության մեջ է Ադրբեջանի հետ՝ «Միջին միջանցքը» «Գոտի և ճանապարհ» մեգածրագրին ինտեգրելու նպատակով:

Ադրբեջանն էլ փորձում է համոզել ԵՄ որոշ դերակատարներին «Միջին միջանցքի» ռազմավարական նպատակահարմարության մեջ՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու ձևավորման համատեքստում: Երթուղի, որը վաղուց արդեն անցնում է Վրաստանով և հայտնի է որպես Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի: Վերջինս, իր հերթին, մեծ հավանականությամբ կմիանա Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղուն՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքով»շարունակվելու հեռանկարով՝ վերջնականապես սեղմելով տրանսպորտային օղակը Հայաստանի շուրջ: Ահա այսպիսի «Անակոնդայի մեթոդ»:

Այս ամենն ուղղակիորեն անդրադառնում է «Միջին միջանցքի» կոմերցիոն ցուցանիշների վրա: Պահանջարկն այս հաղորդակցության հանդեպ աճում է օրըստօրե: Այսպես, 2024 թ.-ի 10 ամսվա ընթացքում դրանով իրականացվող բեռնափոխադրումներն աճել են 68%-ով՝ հասնելով 3,8 մլն տ-ի:

Միջանցքի շահառուներն արդեն խոսում են դրա թվայնացման մասին, իսկ դա նշանակում է, որ դրա վերաբերյալ բոլոր ռազմավարական որոշումները վաղուց կայացվել են:

Ուստի, անգամ Հարավային Կովկասի ամբողջական տրանսպորտային ապաշրջափակման դեպքում որևէ մեկը չի վերանայելու տարիներով, իսկ առանձին դեպքերում՝ տասնամյակներով մշակված ու ձևավորված հաղորդակցությունների լոգիստիկան:

Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ ժամանակը:

Ուստի, գանք իրականություն:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 7529

Մեկնաբանություններ